Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազան» պայքարի աջակիցները հավաստիացնում են՝ իրենց ներկայությամբ բռնությունների եւ հեղաշրջումների մասին զրույցներ չեն եղել

Հունիս 25,2025 14:54

«Դավիթ Գալստյանը Արցախի ԱԺ պատգամավոր է եւ Հայաստանում հայտնվելու օրից սկսած խոսում է Արցախի վերադարձի եւ արցախահայության իրավունքների պաշտպանության մասին»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այսօր սկսված խուզարկություններից հետո ձերբակալվել է նաեւ Արցախի հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Հակոբ Հակոբյանի գնահատմամբ՝ կատարվողը իշխանության վախերի ցուցադրությունն է, բայց այսպիսով իրենք ոչնչի չեն հասնելու․ մարդիկ հասկացել են, որ լռել չի կարելի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ձերբակալվել է նաեւ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը՝ հեղաշրջման փորձի համար։

ՔԿ-ն նաեւ ձայնագրություններ է տարածել ենթադրյալ հեղաշրջման փորձի մասին, որտեղ  խոսվում է «բջոտ տղերքի» ներգրավվելու, մի քանի հոգու «գլուխն ուտելու», «փուռը տալու» մասին։

ՔԿ-ի մոտ են նաեւ «Սրբազան պայքարի» տարբեր աջակիցներ։ Լրագրողների հետ զրույցներում մեկնաբանելով ձայնագրությունում հնչող մտքերը, նրանք հավաստիացրեցին, որ իրենց ներկայությամբ բռնությունների, հեղաշրջման փորձերի մասին զրույցներ չեն եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պայքարի մասնակիցներից սյունեցի Վրեժ Գասպարյանն էլ ասաց՝ ինչ որ կատարվում է ապօրինի է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավապահները ՔԿ բերեցին նաեւ գնդապետ Միհրան Մախսուդյանին։

«Ժողովուրդ դուխով եղեք, չվախենաք։ Պայքարը շարունակելու ենք»,- հայտարարեց նա՝ ասելով, որ չգիտի թե իրեն ի՞նչ հիմքով են կալանավորել եւ իր տան խուզարկության արդյունքում էլ ոչինչ չի հայտնաբերվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30