Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ շատ տարբեր զրույցներից մանր-մանր կտրտած և իրար կպցրած կտորներ են, որոնցից ինչ ուզեն կարող են հավաքել. Կարեն Վրթանեսյան

Հունիս 25,2025 15:06

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հերթական «սենսացիոն ձայնագրություններն» եմ լսում։

Ակնհայտ է, որ շատ տարբեր (ամենայն հավանականությամբ՝ նաև անցյալ, իսկ գուցե նաև նախանցյալ տարվա) զրույցներից մանր-մանր կտրտած և իրար կպցրած կտորներ են, որոնցից ինչ ուզեն կարող են հավաքել։

Կուզեն «հեղաշրջման փորձ» կհավաքեն, կուզեն՝ «ահաբեկչության նախապատրաստություն»։

Առավել ևս, որ ցանկացած ընդդիմադիրի պարբերաբար նաև սադրիչներ և ուղղակի ոչ ադեկվատ մարդիկ են մոտենում, ու դրանց ոնց էլ ցրես, ամեն դեպքում «սենսացիոն բաներ» ձայնագրել կարելի է։

Ու քանի որ սա արդեն չեմ էլ հիշում, թե որ դեպքն է, որ գաղտնալսումների փրթիկները մոնտաժելով ամպագոռգոռ մեղադրանքներ են ներկայացնում, որոնք տարիների քաշքշուկների հետո հօդս են ցնդում, հիմա էլ որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։

Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30