Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, կարո՞ղ է մի հատ ստատուս գրես, ասես, թե վախերդ ինչի մասին են»․ Վահագն Չախալյանին առանց բացատրության ձերբակալել են ու ազատ են արձակել

Հունիս 25,2025 15:21

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը դուրս եկավ ՔԿ-ից։ Նրան ազատ են արձակել՝ առանց պատճառաբանության։ Լրագրողների հետ զրույցում Չախալյանը տեղեկացրեց, որ առավոտյան 8․00-ին իր տանը Կոտայքի մարզի ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել, զենք են փնտրել, բայց թղթեր են գտել՝ մի քանի տարի առաջ տեղի ունեցած սեմինարներից ձեռագիր գրառումներ։

Տան խուզարկության ժամանակ իրավապահներն անընդհատ sms-ներ են ստացել, ինչը պարզաբանել են նրանով, որ վարույթն այլ տեղ է հարուցված, բայց իրենք են եկել դեպքի վայր։

Առգրավված ձեռագրերը, ինչպես տեղեկացրեց Վահագն Չախալյանը, եղել են «գրագետ պայքարի մասին» գրառումներ։ Այս համատեքստում լրագրողները հետաքրքրվեցին՝ ՔԿ-ի տարածած ձայնագրությունից, թե իբր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարները «հեղաշրջման փորձ» են նախապատրաստել։

Վահագն Չախալյանը հայտարարեց, որ ծիծաղելի է, երբ Բագրատ սրբազանին նման բաներ են վերագրվում։ Նա նաեւ կասկածներ ունի, որ ձայնագրությունը կեղծ է՝ արհեստական բանականությամբ ստացված, թեեւ ինքը դրան չի ծանոթացել։ Ինչ վերաբերվում է «հեղաշրջման պլանին»՝ ասաց՝ «երանի՞ չէր լիներ»։

Երբ լրագրողները սկսեցին հետաքրքրվել, թե ի՞նչ կապ կարող են ունենալ իր տնից առգրավված «գրագետ պայքարի մասին» թղթերը «հեղաշրջման փորձի» հետ, Վահագն Չախալյանն ասաց․ «Սահմանադրական կարգը տապալողը Նիկոլ Փաշինյանն է, արդեն տապալել՝ էնտեղ նստած է։ Քննիչը նստած հինգ րոպեն մեկ sms է ստանում, չի կողմնորոշվում՝ ինձ մեղադրյալի կարգավիճակով է բերել, թե վկայի։ Եթե մեզ հաջողվի, պետք է վերականգնենք սահմանադրական կարգը»։

Նա նաեւ տարակուսած է, որ իրեն անընդհատ ձերբակալում են, բերման են ենթարկում՝ բոլոր բողոքի ցույցերի եւ ընդդիմադիր շարժումների ժամանակ, բայց հոդաբաշխ չեն բացատրում, թե ինչի համար են տանում․ «Նիկոլ, կարո՞ղ է մի հատ ստատուս գրես, ասես թե վախերդ ինչի մասին են»։

Վահագն Չախալյանին մեղադրանք չի առաջադրել, իր հետեւից եկել են «ահաբեկչության» կասկածանքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը ադրբեջանական «Մինվալ» կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30