Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված այդ նույն «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել»

Հունիս 25,2025 16:25

«Սրբազան պայքար». Երկրի ղեկավարի պաշտոնում նստած չարիքը, հղվելով իշխանությունների գրպանի քարոզչական կայքերի «տեղեկություններին», նախօրեին պնդում էր, իբր ընդդիմությունը երկրում հեղաշրջում անելու ծրագիր ունի։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։

Մինչդեռ Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված այդ նույն «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուղթ։ Ընդ որում, դատելով այն փաստից, որ «ծրագրում» առկա ամսաթիվը չարիքն ու իր քարոզչամեքենան երեկ ծածկել էին, կարելի է վստահ պնդել, որ իշխանությունն ինքն էլ հրաշալի գիտի՝ հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30