Հրայր սարկավագ Հակոբյանին եւ Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել․ քիչ առաջ ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրանց փաստաբանը։ Մեղադրանքն առաջադրվել է ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության յուրացման նախապատրաստման համար։ Ըստ փաստաբանի, ամենայն հավանականությամբ խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդություններ կներկայացվեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Հրայր սարկավագը եւ Աղասի Արշակյանը ձերբակալվել էին առավոտյան։
Կարդացեք նաև
ՔԿ-ն նաեւ ձայնագրություններ է տարածել ենթադրյալ հեղաշրջման փորձի մասին, որտեղ խոսվում է «բջոտ տղերքի» ներգրավվելու, մի քանի հոգու «գլուխն ուտելու», «փուռը տալու» մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում ծաղկաքաղ է ներկայացրել այդ ձայնագրություններից:
«ԱԺ-ի շրջափակում, պայթյուններ, ջարդել սրանց ու հարցը լուծել։ Կամ մենք կմեռնենք. կամ՝ կմեռցնենք»
«2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը ու վերջ»։
«Էս անասուն ազգի մոտ պետք է տպավորություն ստեղծել. որ իրենք են այս գործընթացի հիմնադիրը, կազմակերպիչը։ Պետք է տեխնոլոգիաներ կիրառել էս խորը անասուն ազգի վրա»:
«Չբռնե՞նք ամսի 4-ին լիքը ժողովուրդ հավաքենք, գնանք Էջմիածին, հավաքվենք, բռնենք սատկացնենք ու քշենք Երևան։ Դրանից հետո էլ սկսենք ամեն ինչ»։
«Էն օրը Լևոնին եմ տեսել Քոչարյան, Լևոնին պիտի ասեմ՝ լրջացեք, վախտն է, ցանկ է, ինչ է, բայց էլի սցենարը ԱԺ լսումների, մենք պետք է 200 խումբ կազմենք՝ 20-25 հոգանոց, մի 1000 ձիգ կանգնած տղերք ունենանք, որ փողոցը պահեն փակելով կամ ուրիշ գործողություններով»:
«Մի օրում պետք է հարցը լուծենք, կոնկրետ թիրախով, պետք է մտնենք ու անենք, դադար չպետք է տանք, պիտի երկիրը քաոս դառնա՝ ծխերից սկսած ու սալյուտներից ու ռումբներից վերջացրած, ոստիկանությունն էլ պիտի ասի, որ էլ չենք կարա»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ