Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ի ցուցադրած զենքերից մի քանիսն օրինական են․ Գեղամ Մանուկյան

Հունիս 25,2025 16:57

Քիչ առաջ «Սրբազան պայքարի» մասնակիցներին տեղափոխեցին դատարաններ՝ արդեն կալանքի միջնորդություններ քննելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ ձերբակալվածներից երեքը ՀՅԴ-ականներ են։

Անդրադառնալով ՔԿ-ի տարածած հաղորդագրությանն էլ, Գեղամ Մանուկյանն ասաց, որ ցուցադրված զենքերի մեջ առնվազն մի քանիսն օրինական զենք է։

«Գաղտնիությունը նշանակում է, որ քրեական գործի ոչ մի տվյալ չեն հրապարակում, բայց իրենք ամբողջությամբ աշխատում են մանիպուլյացիայի մեջ։ Որևէ փաստաթուղթ, որևէ ձայնագրություն, որ հրապարակում են, որևէ մեկիդ համար չպետք է հիմք լինի, մինչև դուք չպարզեք, որովհետև այս իշխանությունը այնքան կեղծիքներ է անում»,–լրագրողներին հորդորեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցրեց` մեկ տարի առաջ քննչականը հրապարակեց, Հ1–ը մեծ ռեպորտաժ պատրաստեց, թե Հրաչ Ղևոնդյանը Լևոն Քոչարյանի անունով իբր հեղաշրջում էր ձեռնարկում, իբր ձայնագրություն էին հրապարակել. մեկդ հարցրեք` ինչ եղավ էդ գործը, կարճել են, 0 ապացույց։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30