ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ահաբեկչության սցենարը հաստատելու համար հրապարակում են զենքի կադրեր։ Դե, ինչ է պետք պատերազմից վախեցած մեր խեղճ ժողովրդին վախեցնելու համար։ Զենքի կադրեր, շատ զենքի կադրեր։
Բայց էլի այնքան փնթի են անում, որ նկարում են նաև զենքի օրինական լիցենզիաները։ Այսինքն՝ գնացել են որսով զբաղվող մարդու տուն, նկարել են այդ մարդու օրինական զենքը, հիմա ուզում են ապացուցել, որ այդ մարդը որսորդական զենքով ահաբեկչություն էր ուզում իրականացնել։
Ու որ պատկերն ամբողջանա, տպավորությունը խորը լինի, կադրում հավաքում դնում են նաև փամփուշտների նկարներ։ Ու ինչ։ Նկարը մեծացնում ես, տեսնում ես փամփուշտները կրակված են։
Կարդացեք նաև
Այսինքն մարդկանց մեղադրում են որսորդական զենքով ու կրակված փամփուշտներով ահաբեկչություն անելու մեջ։
Հա ա ա՝լավ միտք հուշեցիք՝եթե փամփուշտները կրակած էին ուրեմն վարժանքներ են անցկացրել…բա ա ա։