Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեցին Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Հակոբ Մարտիրոսյանի, Արմեն Գեւորգյանի, Նորայր Կարապետյանի, Գրիգորի Խաչատուրովի, Էդգար Արշակյանի գործով նախնական դատալսումները:
Մեղադրանքի կողմ Գորիկ Հովակիմյանի ներկայացրեց հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի՝ առնչություն ունեն մեղադրյալներին:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ հստակ սահմանվում է, որ վերդիկտ կայացնելու նպատակով էական հանգամանքը հերքելու կամ հաստատելու համար պետք է ապացույցները հետազոտվեն ու պետք է մատնանշվի, թե որ էական հանգամանքն է հերքվում կամ հաստատվում, պահանջվեց, որ քրեական դատավարության օրենսգրքի նորմը պահպանվի եւ հստակ նշվի, թե որ մեղադրյալին է վերաբերելի տվյալ ապացույցը, որպեսզի հետագայում նաեւ արդարության սկզբունքից ելնելով դատաքննությունն իրականանա օբյեկտիվ պայմաններով եւ մեղադրյալներից որոշները ստիպված չլինեն վիճարկել այն ապացույցները, որոնք իրենց վերաբերելի չեն:
Այդքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստին, որը կայանալու է հուլիսի 9-ին, ժամը 14:00-ին, պաշտպանության կողմը՝ այսօր պաշտպաններից մեկը բացակայում էր, կներկայացնի հետազոտման ենթակա իր ապացույցները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ