Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացի ձգձգումը ոչ միայն խոչընդոտում է մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացը, այլև չի համապատասխանում կառավարության ակնկալիքներին. Գևորգ Պապոյան

Հունիս 25,2025 18:45

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունիսի 25-ին հանդիպել է «Ռիդ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։

Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը մտահոգություն է հայտնել ներդրումային ծրագրի դանդաղ ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման մասշտաբային և ռազմավարական նախաձեռնությունները պետք է իրականացվեն անհրաժեշտ արագությամբ և բարձր արդյունավետությամբ։

Նախարարի խոսքով՝ գործընթացի ձգձգումը ոչ միայն խոչընդոտում է մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացը, այլև չի համապատասխանում կառավարության ակնկալիքներին։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրի ընթացքի դանդաղումը պայմանավորված է համայնքի հետ տարվող աշխատանքներում առկա խոչընդոտներով։

Հիշեցնենք, որ «Ռիդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արագած» ծրագիրը նախատեսում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումների իրականացում և 1000-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։

Ծրագրով նախատեսվում է հիմնել էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով և հյուրատներով, ինչպես նաև կառուցել 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որը կծառայի մարզի ջրային կարիքների ապահովմանը՝ հավաքելով և պահեստավորելով առուների և աղբյուրների ջրերը։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նախարարության լիազորությունների շրջանակում տրամադրել աջակցություն՝ ներդրումային ծրագրի կյանքի կոչման գործում։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30