ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անկախ զբաղեցրած պաշտոնից,Հայաստանում մեկ գլխավոր «քաղաքական դիակ» կա՝ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլական կապիտուլյանտներն իրար հերթ չտալով հերթական քարոզչական հարձակումն են սկսել նախկին նախագահների ու մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ անվանելով վերջիններիս «քաղաքական դիակ»։
Քաղաքական դիակը նա է, ով կզել է Ալիեւի ու Էրդողանի պահանջների ներքո։
Կարդացեք նաև
Քաղաքական դիակը նա է, ով հանձնել է Արցախը։
Քաղաքական դիակը նա է, ով Արցախի հայաթափման ժամանակ անգործունակ էր։
Քաղաքական դիակը նա է, ով Անկախության հռչակագիրն է մերժում։
Քաղաքական դիակը նա է, ով պատերազմ է հայտարարում Հայ Եկեղեցուն։
Քաղաքական դիակը նա է, ով նահատակների մասին ասում է՝ պլուս-մինուս 50:
Քաղաքական դիակը նա է, ով իրականացնում է Հայաստանի թրքացում։
Քաղաքական դիակը ՔՊ խմբակն է ու Նիկոլը…»: