Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են «ադրբեջանցիները». Ո՞րն է նրանց լեզուն. «Ադրբեջանցիներն» ինքնության փնտրտուքի մեջ

Հունիս 25,2025 23:25

Իմ հերթական աշխատանքը: Եվս մեկ «զենք» Ադրբեջան անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման դեմ տեղեկատվական պատերազմում:

Ովքե՞ր են «ադրբեջանցիները», ո՞րն է նրանց լեզուն: Այս և հարակից հարցերի պարզաբանման ժամանակ՝ դեռևս 1995 թվականի նոյեմբերի սկզբին Բաքվում տեղի ունեցած քննարկման ժամանակ, իրենց «մերկացրել են» հենց իրենք՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, արտաքին գործերի նախարար Հասան Հասանովը և Ադրբեջանի, այսպես կոչված, մտավորականության ներկայացուցիչները:

Սույն աշխատանքում ներկայացված են այդ «մերկացումներն» առանց կողմնակի միջամտությունների՝ ապահովելու համար առավելագույն օբյեկտիվություն անկողմնակալ դիտորդի մոտ:

Աշխատանքի տպագրությունը հովանավորելու համար մեծապես շնորհակալ եմ ընկերոջս՝ Հայաստանի և հայ ժողովրդի վաղվա օրվա նկատմամբ խիստ մտահոգություն ունեցող, ընդգծված հայ ու հայրենասեր Արմեն Հակոբյանին:

 

Ստեփան Հասան-Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30