«Արցախը ծանր իրավիճակում էր, Արցախի ժողովուրդը համազգային միասնական աջակցության կարիք ուներ, ինն ամսվա բլոկադա, Ալիեւի ձեռնարկած ցեղասպանություն, փրկվելով՝ այդ ժողովուրդը եկավ, հասավ Մայր Հայաստան։ Նույն իրավիճակը մեկ առ մեկ կրկնվում է Հայաստանում։
Համախմբվածություն չկա, ազգային պայքար չկա»։ Հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանն այսպես է մեկնաբանում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ շարժման այլ մասնակիցների ձերբակալությունները՝ դատարանի առջեւ լրագրողների հետ զրուցելիս։
Իսրայելյանը հիշեցնում է Արցախի օրինակը, որտեղ թե՛ դատավորները, թե՛ ոստիկանները, թե՛ մյուս ուժայինները հայտնվել էին անելանելի իրավիճակում, զգուշացնում՝ «ամեն մեկիդ գալու են բռնեն, հատ-հատ, եթե մենք պայքար չանենք»։
Կարդացեք նաև
Իսրայելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չէ, որ բռնելու է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ