Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ճնշումները ոչ միայն չեն կարող կոտրել մեր կամքը, այլև՝ ավելի են համախմբելու մեզ, և մենք ավելի վճռական ենք սկսելու մեր պայքարը». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Հունիս 25,2025 23:30

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախցիների հանդեպ ատելության խոսքն այսօր տարածվում է ամենօրյա ռեժիմով՝ թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ իրական կյանքում։ Սակայն վերջին օրերին դրան գումարվել են նաև ուղղակի ճնշումներ՝ տարբեր անձանց հանդեպ։ Ճնշումներ, որոնք գալիս են հենց Հայաստանի Հանրապետության իշխանական շրջանակներից։

Այս գործողությունների իրական նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին լքել հայրենիքը, արտագաղթել։ Բայց մենք հստակ հայտարարում ենք՝ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի դիրքորոշումը մնում է անփոփոխ և մենք թույլ չենք տալու, որ մեր հայրենակիցները երկրորդ անգամ էլ ստիպված լինեն լքել իրենց հայրենիքը։

Երեկ Արսեն Թորոսյանի հնչեցրած սպառնալիքներն ու դրան այսօր հաջորդած ապօրինի ձերբակալությունները, մասնավորապես՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, ով մասնագիտական աշխատանքի բերումով խոսում էր արցախցիների իրավունքներից, բացահայտում են ճնշումների իրական նպատակն ու բնույթը։

Այս ճնշումները ոչ միայն չեն կարող կոտրել մեր կամքը, այլև՝ ավելի են համախմբելու մեզ, և մենք ավելի վճռական ենք սկսելու մեր պայքարը։

Եվ ուրեմն հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։

Նշենք, որ Խորհուրդը շարունակում է իր աշխատանքները։ Շարունակվում են նաև մարզային այցելությունները։

 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30