Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանից արդարության ակնկալիք չկա․ Խուդոյան

Հունիս 25,2025 23:07

«Ինձ թվում է՝ մեր հասարակության մեջ որեւէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ եթե գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, ապա ելքը կանխորոշված է»։ Այսպիսի համոզմունք է հայտնել փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանի առջեւ լրագրողների հետ զրուցելիս՝ հավելելով, որ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները «մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը»։

Փաստաբանի կանխատեսմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ «Սրբազան շարժման» մյուս ձերբակալված մասնակիցները կկալանավորվեն, քանի որ «դատարանից արդարության ակնկալիք չկա՝ Մասիս Մելքոնյանից առավել եւս»։

Խուդոյանը ափսոսանք հայտնեց, որ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք «գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների»։

Փաստաբանը համոզված է՝ որեւէ անձ «հակաիրավական կամ հանցավոր արարք իրականացնելու մտադրություն չի ունեցել»։

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ ՔՊ պատգամավորների սոցցանցային գրառումները ապացուցում են, որ Բագրատ Սրբազանի եւ իր աջակիցների քրեական հետապնդումները «նախապես պատրաստված քաղաքական օպերացիա է»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30