«Հայաստանը փորձում է թույլ չտալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացում։ Եվ փորձում է բարելավել հարաբերություններն այն ոլորտներում, որտեղ հնարավոր է։ Չեմ կարծում, որ ՌԴ-ն դրանից պետք է դժգոհ լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե Ռուսաստանը փորձում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։
Փորձագետը նաև հավելում է, որ եթե անգամ ՌԴ-ն փորձի 2026թ․ ընտրությունների միջոցով Հայաստանում փոփոխություն իրականացնել, ապա չկա որևէ երաշխիք, որ չեն գա այնպիսի ուժեր, որոնք ավելի անցանկալի կլինեն իր համար։
Բենիամին Պողոսյանն անդրադարձավ նաև Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության ընդունած հայտարարությանը և ասաց, որ այնտեղ առկա ադրբեջանամետ ձևակերպումներն առաջ է քաշվել հենց այդ երկրի կողմից։
«Եվ դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվելու ոչ Զանգեզուրի միջանցքից, ոչ արևմտյան Ադրբեջանի ստեղծումից և ամեն ինչ անելու է դրանք իրականացնելու համար»,- եզրակացրեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։