Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դու տեսնում ես իրանաիսրայելական 12-օրյա բախումն ու լարվածությունը, եւ տեսնում ես, թե դրան զուգահեռ ինչով է զբաղվել Հայաստանի ոչ բարով իշխանությունը, վարչախումբը, պատկերը միանգամից պարզ է դառնում․ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար

Հունիս 26,2025 01:25

«Ամեն ինչ շարունակաբար արվելու է, որպեսզի ժողովրդին ընդհանրապես շեղեն մեր օրակարգից։ Համար մեկ օրակարգն այսօր Հայաստանի համար դա անվտանգային միջավայրի խնդիրն է։ Եվ երբ դու տեսնում ես իրանաիսրայելական 12-օրյա բախումն ու լարվածությունը, եւ տեսնում ես, թե դրան զուգահեռ ինչով է զբաղվել Հայաստանի ոչ բարով իշխանությունը, վարչախումբը, պատկերը միանգամից պարզ է դառնում։ Էդ մարդիկ նույնիսկ չեն մտածում էս ժողովրդի, էս երկրի, էս հողի անվտանգության մասին», – հայտարարել է դիվանագետ, Արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ ընդգծելով Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման առանցքային բնույթը։

Հիշեցնեմ, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դիմաց քաղաքացիները, քաղաքական եւ հասարակական գործիչներն, այդ թվում՝Վահագն Մելիքյանը, աջակցություն են հայտնում կալանավորման միջնորդությամբ դատարան տեղափոխված «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ շարժման ձերբակալված մյուս մասնակիցներին

Մելիքյանի համոզմամբ՝ իշխանությունները վախեցած են, քանի որ «ժողովուրդը շատ ավելի շատ է սկսել հասկանալ դրա մասին, պետական ապարատը շատ ավելի շատ է սկսել հասկանալ դրա մասին, իրավապահ մարմինները նույնպես, որովհետեւ նրանք չեն պատկերացնում, թե էլ ինչ սահմաններից դուրս հրամաններ են լինելու, որոնք նրանք պետք է կատարեն»։

Դիվանագետը չի հավատում Բագրատ Սրբազանին մեղսագրվող մեղադրանքներին՝ շեշտելով, որ 20 տարուց ավելի ճանաչում է Սրբազանին, եւ նա «պարկեշտ հոգեւորական է, նվիրված հայրենիքին, ժողովրդին եւ Եկեղեցուն»։

Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար։ Քննչական կոմիտեն Հայաստանյայց եկեղեցու արքեպիսկոպոսին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ ՔԿ-ի հրապարակած ապացույցները՝ ձայնագրությունը, գործողությունների ծրագիրը, տարբեր թղթեր, շարժման մասնակիցները կեղծիք են որակում։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30