Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Հատված ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիևի մի հարցազրույցից (13 մայիսի, 2024)
«Գարեգին Երկրորդն իրականում պետք է մեղադրվի հեղաշրջման փորձի մեջ։ Բայց դա Հայաստանի գործն է։
Իսկ Բագրատն էլ 1990-ականներին Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանության մասնակից է։
Կարդացեք նաև
Ես չգիտեմ, թե ինչու ադրբեջանական կողմը դեռևս նրա դեմ քրեական գործ չի հարուցել։
Բայց ամեն դեպքում, ավելի լավ կլիներ, եթե նրա դեմ քրեական գործ հարուցվեր, և Ինտերպոլով հետախուզում հայտարարվեր։
Որովհետև ես այս մարդուն ճանաչում եմ դեռ Ղարաբաղից, այդ ժամանակ նա Դաշնակցություն կուսակցության զինված ուժերի ղեկավարներից մեկն էր»։
Ջումշուդ Նուրիևի այս հայտարարությունն այս օրերին դառնալու է շատ արդիական, և ամենայն հավանականությամբ Ադրբեջանը պահանջելու է ՀՀ իշխանություններից Բաքվին հանձնել Բագրատ Սրբազանին` որպես խաղաղության համար անհրաժեշտ նախապայման։