Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները։ Դա հնարավոր է, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է. ԱԺՄ հայտարարությունը

Հունիս 26,2025 13:34

ԱԺՄ հայտարարությունը
ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող այն բոլոր քաղաքացիներին, որոնք ազնիվ մղումներով պայքարում են երկիրն այս մղձավանջային իրավիճակից դուրս բերելու և այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։

Չնայած որ մեր պետությունը հասել է ծայրահեղ վտանգավոր եզրագծի՝ այնուամենայնիվ մենք գտնում ենք, որ աշխարհում ստեղծված նոր իրավիճակն իր հետ բերել է նաև նոր հնարավորություններ, որոնցից օգտվելով՝ կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները։

Դա հնարավոր է այն դեպքում, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է, նաև ունակ մեր ազգային ու պետական շահերն անձնազոհաբար ու ազնվորեն առաջ տանելու և մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։

ԱԺՄ կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30