Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում են՝ ավտոբուսի վրա յուղ կլցնենք, կայրենք, էդ ի՞նչ ա․ ԱԱԾ-ն աշխատել է փայլուն, եւ նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել Հայաստանում»․ Պապոյան

Հունիս 26,2025 13:46

«Սա նշանակում է, որ 1999 թվականին ԱԱԾ-ն թերի է աշխատել, եւ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը։ Հիմա ՀՀ ԱԱԾ-ն եւ մյուս իրավապահ մարմիններն աշխատել են փայլուն, եւ նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել Հայաստանում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիրների ձերբակալմանը եւ կալանավորմանը։ 

Հարցին, թե ի՞նչ ապացույցներ ունեն, Պապոյանը պատասխանեց․ «Բա որ ասում են՝ պատի տակ էսքան մարդու կգյուլլենք, էսքան մարդու կբռնենք, հետո էն մյուսի ընտանիքներին սենց կանենք, ընենց կանենք, որ ասում են՝ ավտոբուսի վրա յուղ կլցնենք, կայրենք, էդ ի՞նչ ա։ Էդ ավտոբուսներում ո՞ւմ պիտի այրեին, ինձ կասե՞ք։ Բոլոր հանցագործ խմբավորումներին, որոնք աշխատում են պետականության դեմ, պլանավորում են հեղաշրջում, այդ թվում՝ ոչ միայն քաղաքական գործիչներին սպանելով, այլ նաեւ սովորական մարդկանց, պետք է օրենքի ողջ ուժով չեզոքացնել եւ տանել նստեցնել Նաիրի Հունանյանի կողքը, որովհետեւ իրենք Նաիրի Հունանյանից ոչ մի բանով չեն տարբերվում»։

Հարցին, թե ՔՊ-ն 2018-ին գործողությունների պլան չունե՞ր, նա պատասխանեց․ «Երբ գործողություների պլանը խաղաղ հանրահավաք է, ձեռքի ծափեր են ավտոմեքենայի ազդանշան է, փողոցում հանգիստ կանգնել է, դա ուրիշ բան է։ Երբ դա քաղաքական գործիչներին պատերի տակ գյուլլել է, քաղաքացիներին ավտոբուսներում վառել է, այլ բան է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողները հիշեցրին, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր «ԱԱԾ պադվալները լցնել» ընդդիմադիրներին։ Եվ կան կասկածներ, որ Փաշինյանի ուղիղ հրահանգով են իրավապահները գործում։ Անդրադառնալով այս հարցին՝ Պապոյանն ասաց․ «Իմ ժողովրդին անասուն անվանող, իմ ժողովրդին ավտոբուսի մեջ վառել ցանկացող, պետական այրերին պատերի տակ գնդակահարել ցանկացող մարդուն ԱԱԾ պադվալ նետելն օրենքի խիստ պահանջ է»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30