Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի կողմից, ցամաքային սահմանի բացման պայմանավորվածությունն ուժի մեջ է»․ Վահան Կոստանյան

Հունիս 26,2025 14:15

«Այցը բավականին դրական մթնոլորտում է անցել։ Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ 

Կոստանյանն ասաց, որ քննարկել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի եւ տրանսպորտային կոմունիկացիաների հարցերը։ «Թե Հայաստանի, թե Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարեւորություն ունի։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացվեց, ըստ էության՝ կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանն իր առաջարկներով կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացմանը։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,- նշեց նա։ Կոստանյանն ասաց՝ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել այն, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն ՀՀ իրավազորության ներքո, եւ պետք է պաշտպանվի Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական բանակցություններն ի՞նչ փուլում են, ԱԳ փոխնախարարն ասաց․ «Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջեւ Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ»։ Նա ասաց, որ աշխարհում կան տասնյակ հազարավոր քաղաքներ՝ Հայաստանը պատրաստ է այդ քաղաքներից յուրաքանչյուրում կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը։ Նա ասաց, որ գործընթացը փակուղում չէ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից. 20.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30