ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
«Նայում եմ ձեզ ու տեսնում վերածնվող Հայաստան: Այս բանախոսություններն էլ դրա օրինակ են։ Մինչև երեկ գիշեր ինձ հորդորում էին չգալ, չմասնակցել շարժմանն ու չխոսել այս հարթակից։ Մեկը գիշերը եկել էր տուն։ Ասում եմ՝ լսեք, ես ազատ մարդ եմ, ազատ` իմ որոշումներում, որոնց վրա ոչ ոք չի կարող ազդել։ Կներեք, բայց նույնիսկ վարչապետը»։ Այս խոսքերով սկսեց երեկ իր բանախոսությունը հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը՝ վերջին բառերն արտասանելիս նայելով առաջին շարքում նստած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ։
Իդեալական արվեստագետ եւ մտավորական, կամ արվեստագետի եւ մտավորականի իդեալական դիրքավորում. ոնց կուզեք դասավորեք այս նախադասությունը։ Եւ ես վստահ եմ, որ պահին, որ Վիգեն Ավետիսը գաղափարական հակադրություն ունենա վարչապետի կամ իշխանության հետ, նույն պահին դրա մասին կխոսի առանց վարանելու։
Բայց, ուշադրություն, գաղափարակա՛ն, ոչ թե ձեւական, ինչպես անում են շատ շատերը՝ ապացուցելու համար, թե իրենք մտավորական են եւ ինչպես ցանկացած իրեն հարգող մտավորական անկախ ու անվախ միտք ունեն։
Կարդացեք նաև
Անկախ, առավել եւս՝ անվախ, նշանակում է բոլորից անվախ, ոչ թե բոլորից, բացի մեր միջավայրի թափթփուկներից, ագրեսիվ տգետներից, անհայրենիք տեռորիստներից։ Սրանցից վախեցար՝ էլ ի՞նչ մտավորական: