2025թ. հունիսի 24–ին՝ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Նոյեմբերյանի Ն. Նասիբյանի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պաշտոնական բացումը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի փողմարզպետ Նարեկ Ղուշչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանը և այլ ՀՀ պաշտոնատար անձինք: Սարքավորումները տրամադրվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
2025թ. հունիսի 25–ին՝ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում կառուցված 12 տների պաշտոնական բացման արարողություն: Բացմանը ներկա գտնվեցին, ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար ՝ Շանթ Առաքելյանը, Լեռնագոգ վարչական ղեկավար՝Սարգիս Մարգարյանը: Առանձնատներից 12-ն արդեն պատրաստ են, ևս երկուսը դեռ կառուցապատման փուլում են։ Շահառուները Արցախից տեղահանված բազմազավակ ընտանիքներն են:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ