«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Հիմնական թեզերը՝ տեքստում, մանրամասները՝ կցված տեսանյութում
🔘 Ես հիմնավոր կասկած ունեմ, որ հրապարակված «պլանն» ու ձայնագրությունները (եթե իրական են) վաղուց են եղել իշխանությունների ձեռքում։
Դրանք պահվել են՝ որպեսզի օգտագործվեն հարմար պահին։
🔘 Այս ամենը հրապարակվեց այն ժամանակ, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քննադատում էր իշխանություններին Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման համար։
Կարդացեք նաև
🔘 Դատապարտում եմ քաղաքական նպատակների իրագործմանը միտված ահաբեկչության և բռնության ցանկացած փորձ։
🔘 Ինչ ունենք արդյունքում.
Մեկ տարի առաջ տեղի ունեցած գործընթացների հետ կապված մի թուղթ, որը հրապարակվում է հիմա, և որի հետ փորձում են կապել նաև Սամվել Կարապետյանի անունը։
🔘 Քանի որ Սամվել Կարապետյանի գործը սկզբից մինչև վերջ ապօրինի է, և հասարակության լայն շրջանակներում այդ առնչությամբ ձևավորվել է դժգոհություն, այժմ իշխանությունները փորձում են նրա «ջեբը» նոր բան գցել։ Ամեն ինչ կապում են իրար՝ խառնելով թացը չորի հետ։