ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հարց է ուղղել Մալթայի վարչապետին լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության կազմակերպիչների դատավարության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ լրագրողը Պանամայի փաստաթղթերի բացահայտողներից մեկն էր, որում ի հայտ էին եկել Ադրբեջանի ներգրավմամբ նավթագազային գործարքների կոռուպցիոն սխեմաները:
«Պարո՛ն վարչապետ, գրեթե ութ տարի է անցել Դափնե Կարուանա Գալիցիայի սպանությունից, սակայն արդարադատությունը դեռեւս ամբողջությամբ ի կատար չի ածվել: Ձեր ելույթում Դուք արդեն նշեցիք, որ սպանության մեջ ներգրավված մի քանի անձ արդեն իսկ դատապարտվել են ազատազրկման, ներառյալ՝ վերջերս ցմահ ազատազրկման դատապարտված երկու մեղսակիցների: Սակայն սպանության առերեւույթ կազմակերպիչ Յորգեն Ֆենեխի դատավարությունը դեռ չի մեկնարկել, եւ այս ընթացքում որեւէ էական առաջընթաց չի արձանագրվել:
Պարո՛ն վարչապետ, ի՞նչ կոնկրետ քայլեր է Ձեր Կառավարությունը ձեռնարկում՝ ապահովելու համար, որ սպանության կազմակերպիչների նկատմամբ ի վերջո արդարադատություն իրականացվի:
Կարդացեք նաև
ԱԺ