Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ջոն Բրանդոլինոն քննարկել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը

Հունիս 26,2025 19:33

Հունիսի 25-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) պայմանագրային հարցերով տնօրեն Ջոն Բրանդոլինոյի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը և դրա խորացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման և կայուն զարգացման գրավական։

Մտքեր են փոխանակվել 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում գրասենյակի հետ հնարավոր համագործակցության շուրջ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30