Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ նա դուրս գա այս անօրինական կալանքից, պարզապես մոտեցեք նրան ու ասեք՝ «շնորհակալ ենք»». Քրիստինե Վարդանյան

Հունիս 26,2025 23:33

Ես, իհարկե, սատարում եմ բոլոր քաղբանտարկյալներին ու քաղհալածյալներին, բայց Լիդիան՝ ուրիշ է։

Լիդիան իմ ճանաչած ամենաանանձնական մարդն է։ Մենք բոլորս հիացել ենք Տավուշի թեմի սոցիալական էջերով, գեղեցիկ ձևավորած տեսանյութերով, Թովմաս Առաքելյանի ազդեցիկ ու դիպուկ ուղերձներով։ Իսկ այդ ամենի ետևում կանգնած է եղել մի համեստ աղջիկ։

Վերջին մեկ տարում Լիդիայի կյանքը լիովին նույնական է դարձել պայքարի հետ։ Ու այդտեղ չկար որևէ անձնական ժամ, ամեն ինչ պայքարի մասին էր։ Զարմանալի է՝ ինչպես կարելի է ապրել մի կյանք, որը քոնն է միայն անունով, բայց իրականում ամբողջությամբ հավաքականին մասին է։

Այո, ես գիտեմ՝ Լիդիան լավ է։ Գիտեմ՝ վերջապես մի քիչ ավելի երկար կքնի։ Գիտեմ՝ ոգով պինդ է ու անսասան։

Բայց ուզում եմ, որ այս հրապարակմամբ որքան հնարավոր է շատ մարդ ճանաչի Լիդիային։

Երբ նա դուրս գա այս անօրինական կալանքից, պարզապես մոտեցեք նրան ու ասեք՝ «շնորհակալ ենք»։ Որովհետև իր արած անտրտունջ աշխատանքը մեզ մի քայլ էլ է մոտեցրել այս մղձավանջի հաղթահարմանը, որովհետև քիչ են իր պես ամեն ինչ տվող և ոչինչ չակնկալողները։

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30