Լրահոս
Օրվա լրահոսը

Տղա ջան, մի հատ միացրու, նայի, Նիկոլդ ինչ էր ասում, դու ինչի համար էիր ծափ տալիս. Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանին, «Սասնա Ծռերին»՝ Փաշինյանի աջակցության մասին

Հունիս 26,2025 23:40

«Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր Խորենացի փողոց, ելույթներ էր ունենում, հարցազրույցներ էր տալիս, ասում էր՝ «Սասնա Ծռերը» արժանապատվության համար զենքը վերցրած մարդիկ են, այդ մարդիկ ահաբեկիչներ չեն, ապստամբներ են, մեր բոլորի իրավունքների համար են պայքարում, մինչեւ որ Պավլիկ Մանուկյանն ասաց՝ սրան հավաքեք տարեք գցեք զիբիլի վեդրոն, սա ով է…»,- Բեւեռի քննարկման ժամանակ հիշեցրեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ զուգահեռներ տանելով ՊՊԾ գունդը գրավելու ու դրան հետեւած գործողությունների ու այսօրվա, այսպես կոչված, «իշխանազավթման պլանի» համար մարդկանց կալանավորելու միջեւ:

«Այսօր Հ1-ով Ալեն Սիմոնյանին էի լսում, Պետրոս Ղազարյանն ասում է՝ մենք բոլորս այն ժամանակ դատապարտեցինք ահաբեկչական գործողությունը, Ալենն ասում է՝ այո, մենք բոլորս դատապարտեցինք…Տղա ջան, մի հատ միացրու, նայի, դու որտեղ էիր կանգնած, Նիկոլդ ինչ էր ասում, ու դու ինչի համար էիր ծափ տալիս այն ժամանակ, բաց արա ու նայի: Սրանք ամեն ինչն արժեզրկել են, ախր տղամարդու խոսքը բացառիկ արժեք ունի, ո՞վ եք դուք հիմա… Այսինքն, երբ դու իշխանության չես, դա ապստամբություն է, իսկ երբ հակառակ կողմից ես, դա ահաբեկչություն է…»,-ասաց Նինա Կարապետյանցը:

Ի դեպ, 2016թ սեպտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ելույթ ունենալով ասում էր նաեւ, թե «Սասնա ծռեր» խումբը իր հուսահատ եւ վիճելի քայլով ազդարարում է Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամի ծայրահեղ բնույթը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բանակցում է ոստիկանության հետ, որը հետ է մղել ցուցարարներին՝ ՊՊԾ գնդի զավթած շենքի տարածքից։ 20.07.2016թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30