Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյան. Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել

Հունիս 27,2025 09:36

Փաստաբան Միհրան Պողոսյանն անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված վարույթին՝ ֆեյսբուքյան էջում, գրում է. «Իրավապահներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու կրկին անգամ պատասխանել մի պարզ հարցի՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ:

Պարզաբանեմ – քրեական վարույթը նախաձեռնվել է 2024 փետրվարի սույն քննարկման առիթով:

Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել:

Կա նաև երկրորդ տարբերակ, որ իրավապահները գործել են բարեխղճորեն, չեն արձանագրել հանցագործություն և հիմա անհրաժեշտ է միմիայն վերահաստատել իրենց դիրքորոշումը:

Հ.Գ. Լավ կլինի մեկ անգամ ևս լսենք այս բարոյախրատական դասերը և ինչպես ասում է Սրբազան Հայրը՝ ախտորոշենք մեր հիվանդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30