Շիրակի թեմի առաջնորդարանը, որտեղ բնակվում է թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, այս պահին շրջափակված է ոստիկաններով, ներսում քննչական գործողություններ են կատարվում։
Այս պահին չեն թույլատրում ներս մտնել ո՛չ փաստաբան Թամարա Յայլոյանին և ո՛չ էլ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանին։ Պատգամավորը մեզ տեղեկացրեց, որ ահազանգել է ՀՀ Քննչական կոմիտե, դեռևս կապ հաստատել հնարավոր չէ Քննչական կոմիտեի ղեկավարի հետ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին, հայտնեց փաստաբան Թամարա Յայլոյանը:
Կարդացեք նաև
Դրսում հավաքվել են Միքայել Սրբազանի համակիրները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ