Ի՞նչ է մտածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որին կարելի է թույլ ու անողնաշար անվանել, բայց անդաստիարակ անվանել չես կարող, եւ որը տեսնում է, թե ինչպես են երկրի հիմնադիր նախագահին ծաղրում ու վիրավորում սրանք: Ինձ հետաքրքրում է, թե ինչ են մտածում Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանն ու Բաբկեն Արարքցյանի փեսա Մարտին Գալստյանը` ԿԲ նախագահը: Ինչպե՞ս է այս ամենին նայում Խաչատուր Սուքիասյանը, որը 2007 թվականին կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին եւ ինչ-որ բաներ կորցրեց: Ի՞նչ են զգում Սասուն Միքայելյանը, ինչու չէ` Գագիկ Մելքոնյանը եւ շատ ուրիշներ, որոնք, ենթադրվում է` պետք է Եկեղեցու նկատմամբ տարրական հարգանք ունենան, Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին արված որակումների նկատմամբ` արգահատանքի զգացում, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի հանդեպ` մերժում: Որտեղո՞վ է անցնում հանուն պաշտոնի ու փողի ծառայելու այս անձանց սահմանը:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: