Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատասխանի, խնդրում եմ, մի հետապնդեք ինձ». Փաշինյանը չպատասխանեց սրբազաններին եւ ընդդիմադիրներին հետապնդելու հարցերին

Հունիս 27,2025 11:51

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց պատասխանել Եկեղեցու եւ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների մասին լրագրողների հարցերին։

«Այսօր չեմ պատասխանի հարցերին, խնդրում եմ մի հետապնդեք ինձ»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, որ ընդդիմադիրները քաղաքական հետապնդում են համարում այս գործողությունները, Փաշինյանը պատասխանեց. «Հարգելիս, ասացի՝ այսօր չեմ մեկնաբանում»։

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց Շիրակի թեմում եւ Էջմիածնում այսօր տեղի ունեցող գործողությունների մասին։ Նա դարձյալ հրաժարվեց պատասխանել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30