ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մուտք գործեցին Վեհարանի տարածք:
Նրանք լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել դարպասներից: Մայր աթոռը շրջապատված է ԱԱԾ-ականներով եւ ոստիկանության աշխատակիցներով : Ավելի ուշ լրագրողներին հաջողվեց ներս մտնել:
Կարդացեք նաև
«Մենք պետք է ձեւակերպենք, թե ինչու համաձայնություն չենք տալիս, որպեսզի Միքայել սրբազանին տանեն քննչական կոմիտե: Ոչ թե նրա համար, որ շատ ենք սիրում Միքայել սրբազանին, ոչ թե նրա համար, որ Միքայել Սրբազանը մեր եկեղեցու լավագույն հոգեւորականներից է, այլ նաեւ նրա համար, որ այս գործողությունները հակաիրավական բնույթ են կրում:
Եթե իրավական բնույթ կրեին այս գործողությունները, համաչափ լինեին, երկակի ստանդարտներ չէին լինի, կառավարության ղեկավարը բազմիցս ինչ բառեր է օգտագործել՝ ձեզ պատին կծեփեմ, վիժվածքներ եւ այլն, ուրեմն 100 անգամ ինքը պետք է քննչական կոմիտեում լիներ,-ասաց տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
«Եթե Միքայել սրբազանը պետք է իրենց հետ գնա, դա պետք է լինի մեր որոշումը, իսկ այդ որոշումը պետք է արդարության սկզբունքից բխի»,-հավելեց Տեր Հակոբը:
Հրմշտոց սկսվեց իրավապահների եւ ժողովրդի միջեւ: Հոգեւորականները փորձեցին կանխել լարումը: Հավատավոր ժողովուրդը փորձեց աղոթքով լիցքաթափել լարումը:
Միքայել Սրբազանի հետ էր նաեւ Վեհափառ Հայրապետը: Նա ասաց, որ վեհարանի ներսում կքննարկեն ու համապատասխան որոշում կկայացնեն:
Տեսանյութն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ