Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված ԱԱԾ-ականներին չհաջողվեց բերման ենթարկել Միքայել սրբազանին

Հունիս 27,2025 12:42

ԱԱԾ-ն բիրտ ուժի կիրառմամբ փորձեց տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սակայն նրանց չհաջողվեց, ժողովուրդը եւ հոգեւորականները թույլ չտվեցին, որ բերման ենթարկեն Միքայել սրբազանին, նա նորից անցավ դեպի վեհարան: Այժմ նա շենքի ներսում է:

Այնուհետեւ իրավիճակը կրկին ծայրահեղ լարվեց, քաղաքացիները, որ սկզբում աղոթք էին հնչեցնում, հետո սկսեցին վանկարկել «ամոթ»:

Իրավապահները բիրտ ուժ են կիրառում հոգեւորականների եւ լրագրողների հանդեպ:

Մարդիկ միմյանց կոչ են անում սադրանքների չտրվել:

Ոչ միայն դիմակավորված ԱԱԾ-ականներ կան Վեհարանի մոտ, այլ կարմիր բերետավորներ, ոստիկանության հատուկ զորքեր:

«Ոչ մի պագոնավորի թուրքը չի փրկելու»,-բացականչում էր մի տիկին:

Մարդիկ կոչ էին անում ուժայիններին չկատարել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգները:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչ են անում բոլորին հավաքվել Մայր աթոռում. «Մայր աթոռը բոլորիդ կարիքն ունի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30