Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն, ինչ այժմ կատարվում է Էջմիածնում անընդունելի է, ես նույնիսկ իրավական հիմքերին չեմ անդրադառնում, կարող են դատարանից ինչ-որ թուղթ ցույց տալ, դա ավելի պակաս նշանակություն ունի հանրային ընկալումների առումով, քան այն, ինչ կնշեմ ստորև:
Նման տեսարաններ սարքելուց ու նշանային տարածքում, որն, ի դեպ, հայերի դարավոր ուխտավայր-սրբավայրն է, մարտաֆիլմեր նկարելուց առաջ խորը մտածել էր պետք, թե ինչ ազդեցություն է դա թողնելու հանրային գիտակցության վրա: Ցեղասպանություն, ստալինյան բռնաճնշումներ վերապրած ժողովրդի համար սա ուղիղ արթնացնում է հենց այդ զգացողությունները՝ օրհասական վտանգի, վախի, սրբությունների կործանման ու խեղման:
Հանրային հավաքական գիտակցությունը պատմական խորը վերքեր ու ցավեր է պարունակում, որոնք արթնացնում եք, դարձնում բաց վերքեր: Այդ վերքերը դեռևս չեն սպիացել, դրանք բացվելու են, արյունահոսելու են…
Կարդացեք նաև
Մտածեք գործելուց առաջ, ամեն գործողություն չէ, որի տակ կարող եք մի թուղթ դնել ու արդարացված համարել: