Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Սրբազանը որեւէ մեկի հետևում պահ չի մտել»․ Նաթան սրբազան

Հունիս 27,2025 14:45

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար անընդունելի են իրավապահների գործողությունները՝ եւ իրավական, եւ ձեւի առումներով․ Մայր Աթոռի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, այսօր ԱԱԾ-ն ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան, ապա Մայր Աթոռ՝ Միքայել սրբազան Աջապահյանին բերման ենթարկելու համար։

«Մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու»,- ասաց Նաթան սրբազանը՝ հավելելով, որ Միքայել սրբազանն ինքնակամ է որոշել, որ կգնա ու կներկայանա իրավապահներին, բայց քաղաքացիները երկու անգամ էլ թույլ չեն տվել, որ Սրբազան Հորը տանեն։

«Միքայել Սրբազանը որեւէ մեկի հետևում պահ չի մտել։ Նա այդ մարդը չէ։ Գնացեք ու իմացեք նրա տոհմածառը․ Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի ու եկեղեցու առաջամարտիկները։ Իսկ այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել Ծայրագույն Վարդապետ Աջապահյանին թուրքերը կտոր-կտոր արեցին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30