Այս պահին բողոքի ցույց է անցկացվում Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց։ Ցույց սկսվեց մի քանի րոպեով բանուկ փողոցը փակելով։
Ցույցի մասնակիցները դատախազ Արմեն Չիչոյանից պահանջում են հանդիպել իրենց հետ ու պարզաբանել, թե ո՞վ էր հրահանգել կալանավորել Միքայել Սրբազանին, և եթե դա կապ չունի տեղի ուժային կառույցների հետ, ապա գլխավոր դատախազին փոխանցել իրենց բողոքը։
«Չենք հանդուրժելու»,-հայտարարում էին հավաքված բնակիչները։
Նրանց մեջ են Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներ, Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Հավաքվածների հետ դատախազը կապ է հաստատում ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանի միջոցով։
Կարդացեք նաև
Այս պահին երեք հոգի բարձրացել են դատախազի մոտ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. 24News-ին, հայտնի է դարձել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որոշում է ընդունել ինքը ներկայանալ Քննչական կոմիտե, որտեղ նրան կձերբակալեն ու կդիմեն դատարան՝ կալանավորման պահանջով։