Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կույր չենք, շատ լավ գիտենք՝ ինչու է սա կատարվել»․ ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի մասին

Հունիս 27,2025 15:21

«Մենք քննարկել ենք այս հարցը և որպես Վեհաժողով հրապարակային հայտնել մեր կարծիքը։ Ադրբեջանի հետ կապված հարցը խճճված է։ Դուք լավ գիտեք ոչ միայն իմ անձնական կարծիքը, այլև Վեհաժողովի։ Մենք կույր չենք»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում անընդհատ խոսվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին, Ադրբեջանը քննադատվում է մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին հետապնդելու, ազատազրկելու համար և հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր այդ հարցերը քննարկել առանց Բաքվում հայ ռազմագերիների պաշտպանության հարցը բարձրացնելու, քանի որ Բաքվում Ադրբեջանն իրականացնում է նրանց՝ այսպես կոչված դատավարությունները մարդու իրավունքների խախտումներով, առանց միջազգային ներկայության, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։

Նա հիշեցրեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը, որում կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու ասաց․ «Բազմիցս խոսել ենք այդ թեմայի մասին։ Չեմ ուզում կրկնել այն, ինչ բազմաթիվ անգամներ ասել եմ։ Մենք բոլորս գիտենք, թե ինչու է սա կատարվել, մյուս կողմից էլ մենք կույր չենք։ Մենք ցանկանում ենք, որ քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեն, որ պաշտպանվեն մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Դեռ լավատեսություն հայտնել չեմ կարող, քանի որ, ցավոք, դեռ ոչ մի նոր բան չկա»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30