Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններին կոչ եմ անում դադարեցնել այս վտանգավոր խաղը՝ հրաժարվելով վախի մթնոլորտի տարածման և ճնշումների ապարդյուն փորձերից. Վահան Խաչատրյան

Հունիս 27,2025 15:17

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը

Խորապես մտահոգված եմ և դատապարտում եմ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ձեռնարկված կոշտ և ամոթալի ռեպրեսիվ միջամտությունները։

Հայտնում եմ նրան իմ լիակատար և անվերապահ աջակցությունը։

Սա ոչ միայն անձի իրավունքների կոպիտ խախտում է, այլև վտանգավոր նախադեպ. հոգևոր առաջնորդին լռեցնելու փորձերն ազդակ են՝ ուղղված հասարակության բոլոր անդամներին։ Ամեն անգամ լռելը հավասար է մեղսակցության։
Պարտավոր ենք կարմիր գիծ դնել այնտեղ, որտեղ սկսվում է ոտնձգությունը մեր արժանապատվության և ազատության դեմ։

Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել այս վտանգավոր խաղը՝ հրաժարվելով լռեցնելուն ուղղված, վախի մթնոլորտի տարածման և ճնշումների ապարդյուն փորձերից։

Վահան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30