Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է»․ Արամ Վարդեւանյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքի մասին

Հունիս 27,2025 15:29

Հաղորդագրություններին ծանոթանալով հասկացել եմ, որ խոսքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է. Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքին։

«Պատկերացրեք, միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան չի գալիս բերման ենթարկելու որեւէ անձի։ Տվյալ դեպքում ականատես եղանք նրան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահներ այստեղ են, որ հարկադրանքի միջոց կիրառեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։

«Լինում է ցնցող, սուր խոսք, բայց Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն, այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարական ճանապարհը, ապա խոսքի արժեքն ամենակարեւոր արժենք է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա եթե խոսքի ազատությունն իրականացնում ես սուր ձեւով, ապա պետք է ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ Վեհարանում, այն էլ, երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին»,-ասաց նա։

Կատարվողը նա աբսուրդ է համարում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30