Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս եկավ վեհարանի շենքից եւ հայտարարեց, որ գնում է Քննչական կոմիտե։
«Շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որը ցուցաբերեցիք։ Իրենք հասկացան, կարծում եմ՝ գոնե այս պահով հասկացան։ Ինչի՞ համար եմ սա ասում։ Տեսնում եք՝ վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին։ Կարող էին շատ հանգիստ, շատ մեկուսի ձերբակալել ամսի 18-ն, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես հակված եմ առաջին տարբերակին, որովհետեւ պետք է ցույց տային նաեւ իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս, որոշել էին ամսի 27-ին այստեղ այս մասկի շոուն կազմակերպել։ Կազմակերպեցին, չստացվեց։ Հիմա իրենք հասկացել են եւ նահանջել են։ Դրա համար ավելորդ է թույլ տալ, որպեսզի իրենց երկրորդ հարձակումն իրականացնեն։ Ես ոչ մի բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու եւ ապօրինի մեղադրանք է: Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խուսափել, իմ ասածներից չեմ հրաժարվում՝ ասել եմ, լավ եմ արել։ Հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպեսզի ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ Քննչական կոմիտե, ներկայանամ»,- ասաց նա։

Archbishop Mikael Ajapahyan, head of the Shirak Diocese of the Armenian Apostolic Church, met with reporters and then voluntarily proceeded to the Investigative Committee of the Republic of Armenia
Միքայել սրբազանը հավելեց․ «Մենք՝ հոգեւորականներս, այս աշխարհում ապրում ենք իբրեւ աքսորյալ։ Բանտում կլինի, բանտից դուրս, ամեն տեղ էլ մեզ համար բանտ է, ամենուր Աստված մոտ է, նաեւ բանտում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քաղաքացիները շրջապատել էին մեքենան եւ թույլ չէին տալիս գնալ Քննչական կոմիտե։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ