Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի ամոթ մեր ժողովրդի պատմության մեջ երբեք չի եղել. Ռուսաստանի հայերի միություն

Հունիս 27,2025 17:11

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ռուսաստանի երեք միլիոնանոց հայ համայնքը ներկայացնող ՀԱՀ խորհրդի անդամները Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հալածանքներն ամոթալի են համարում:

Մեր ժողովրդի պատմության մեջ երբեք նման ամոթ չի եղել։

Եկեղեցու, բիզնեսի և սփյուռքի դեմ իր սադրիչ գործողություններով Փաշինյանը փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչի վրա հիմնված է մարդկային բնույթը։ Սա արվում է, որպեսզի հայ ժողովրդին՝ իր դարավոր հոգևոր և բարոյական արժեքներով, հպարտությամբ և պատվով ներկայացնող ոչ մի ուժ չհասնի 2026 թվականի ընտրություններին։

Հայաստանի կառավարությանը և իրավապահ մարմիններին կոչ ենք անում պահպանել երկրի Սահմանադրությունը և չգերազանցել իրենց լիազորությունները։

Հայերը որպես ժողովուրդ գոյատևել են և աշխարհին ներկայացել որպես բարձր մարդկային ներուժ ունեցող ազգ՝ մեծավ մասամբ շնորհիվ մեր եկեղեցու և հոգևորականության, որոնք ամենադժվար պատմական ժամանակներում փոխարինել են պետությանը։

Այսօր եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդն ուս-ուսի պաշտպանի քրիստոնեական Հայ առաքելական հնագույն եկեղեցին, որի հետևորդներն էին մեր հայրերը, պապերը և նախապապերը։ Որի հետևորդ մենք ենք և կլինեն նաև մեր երեխաները՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։

Ռուսաստանի հայերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30