«Եթե այստեղ մնամ, իրենք պետք է կալանքի որոշում կկայացնեն եւ ինձ փախստական ներկայացնեն, բայց ես փախստական չեմ»,- Վեհարանից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա հայտարարեց, որ ոտքով է գնում Երեւան. «Չեք թողնում մեքենա նստել, ոտքով եմ գնում Երեւան»։
Կարդացեք նաև
«Ես էս երկրի, պետության համար աշխատած մարդ եմ, եկել հասել եմ մի հասակի, որ ծերությունը պիտի վայելեմ, եւ էս փսլնքոտները ինձ սպառնալիք են ներկայացնում էս երկրի համար։ Ես իշխանության զավթման հետ գործ չունեմ, ասել եմ՝ այս չարիքը պետք է հեռացվի, հենց ազգային անվտանգությունը պետք է այս չարիքը հեռացնի, իր պարտականությունն է, չի կատարում, թող չկատարի, երկիրն էլ գնա այսպես կործանման։ Բայց ես չեմ լինի մեղավորը։ Հիմա էլ ուզում են իմ վրա բարդեն, որ ես ձեր հետեւում թաքնվել եմ, վիճակ եմ հրահրում։ Երեկ թող գային, տանեին, երեկ չէ առաջին օրը թող գային, սա շոու է, որի նպատակն էր Եկեղեցին բացահայտ ստորացնելը»,- ասաց Աջապահյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Միքայել սրբազանն իրեն ուղեկցող քաղաքացիներին կոչ արեց զգոն լինել՝ ասելով, որ իշխանության կողմից սադրիչներ են ներդրված մարդկանց մեջ, որպեսզի սադրանք որ հրահրեն։ Նա ասաց, որ այս ամենը Եկեղեցու հաղթանակով է ավարտվելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Վեհարանի մոտ հավաքված քաղաքացիները, հոգեւորականներ ու Միքայել Աջապահյանը ոտքով գնում էին Քննչական կոմիտե։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ