Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտնահարվում են մեր ազգային և հոգևոր արժեքները. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

Հունիս 27,2025 17:32

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ

Այսօր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած իշխանական գործողությունները որևէ կերպ չեն կարող արդարացվել։ Դրանք լրջորեն ոտնահարում են մեր ազգային և հոգևոր արժեքները։ Կաթողիկոսի նստավայրի տարածք ներխուժումը, հոգևորականների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, բարձրաստիճան եկեղեցականի ձերբակալման փորձը սրբավայրում, հանդիսանում են ոչ միայն իրավական, այլև հոգևոր և ազգային սահմանների հատում։

Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի շուրջ ծավալված իրադարձությունները ուղեկցվել են բախումներով, հավատացյալների նկատմամբ ճնշմամբ։ Սա անընդունելի է պետության համար, որը կոչված է ապահովել դավանանքի ազատությունն ու հարգանքն առ հոգևոր հաստատություններ։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մշտապես կանգնած է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։ Մենք խստորեն դատապարտում ենք իշխանությունների քաղաքականությունը, որը դիմում է կոշտ, անթույլատրելի մեթոդների ընդդեմ Եկեղեցու։ Եթե կան հարցեր, եթե կան մեղավորներ, ապա ամեն ինչ պետք է իրականացվի բացառապես օրենքի շրջանակում առանց բռնության և հարգանքով՝ մեր ժողովրդի հավատքի, ավանդույթի ու հոգևորության նկատմամբ։

Մենք կոչ ենք անում իշխանություններին՝

Անմիջապես դադարեցնել ուժի կիրառումն ու ճնշումը հոգևոր առաջնորդների նկատմամբ։

Վերացնել ցանկացած բռնի միջամտություն եկեղեցական կառույցների տարածքում։

Բոլոր հնարավոր քննությունները կազմակերպել բացառապես իրավական դաշտում՝ դատարանների և իրավապահների միջոցով։

Ընդունել Եկեղեցու հետ երկխոսության ճանապարհը որպես ազգային կայունության և հոգևոր ժառանգության անբաժանելի մաս։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը Եկեղեցու կողքին է և պաշտպանում է հավատացյալների օրինական իրավունքները։ Մենք պահանջում ենք պահել հավասարակշռությունը պետական կարգի և հոգևոր ինստիտուտների անձեռնմխելիության միջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30