Այս տարվա հունիսին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ երկրում ԵՄ անդամ պետությունների դեսպանների, ՅՈՒՆԻՔ-ի (ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների ցանց) եւ ՀՀ իշխանությունների հետ համատեղ, մեկնարկեց մշակույթի քաղաքականության առաջին ֆորումը։
Մշակույթի քաղաքականության ֆորումի նպատակն է բացահայտել մշակույթի ողջ ներուժը՝ «որպես կամուրջ մեր ժողովուրդների միջեւ, նորարարության շարժիչ ուժ եւ ներառական աճի հիմք»
Ինչպես նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության մեջ, այս ֆորումը «կարեւոր հանգրվան է» ԵՄ-Հայաստան մշակութային ճանապարհային քարտեզը Հայաստանի ազգային մշակութային ռազմավարությանը համահունչ դարձնելու եւ «միասնության, ստեղծարարության եւ գործընկերության միջոցով ավելի մեծ ազդեցության հասնելու» համար։
EU NEIGHBOURS east