Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին գուցե թվաց, թե հանրության աչքում արդեն Եկեղեցու դեմ իր արշավն ընկալելի կլինի. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 27,2025 17:56

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Եթե փորձենք մի քիչ իրավիճակին նայել ոչ այնքան զգացմունքային, որքան քաղաքական տեսանկյունից, ապա իս, կատարվեց հետևյալը։ Ենթադրյալ «ահաբեկչության» մասին տեղեկատվական կազմակերպված արշավից հետո Փաշինյանի թվաց, որ ինքը կարող է անցնել հաջորդ քայլին՝ ուղիղ գրոհել Վեհարանը։ Իրեն միգուցե թվաց, թե հանրության աչքում արդեն Եկեղեցու դեմ իր արշավն ընկալելի կլինի։

Խոսքը կոնկրետ հոգևորականի մասին չէ, եթե խոսքը լիներ կոնկրետ հոգևորականի ձերբակալության մասին, ապա ընդունեք, որ դրա համար վատագույն տեղը Էջմիածինը կլիներ։ Փաշինյանի հրահանգի նպատակն էր հենց ասպատակել (կներեք՝ ես այլ հարմար բառ չեմ գտնում) Սուրբ Էջմիածինը, կոտրել Վեհարանի դարպասները, հրահրել բախումներ ուժայինների ու քաղաքացիների միջև ու Վեհարանից տանել տվյալ դեպքում արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ «օպերացիայից» հետո հաջորդ ասպատակությունը արդեն կլիներ հենց Կաթողիկոսի դեմ։

Փաշինյանը սխալ էր հաշվարկել։ Բայց նա հետ չի քաշվելու, նա առհասարակ ոչ թե սրբություն չունի, այլ բարոյազրկության հարցում անգերազանցելի է։ Այստեղ արդեն լրջորեն մտածելու բան ունեն նրա հրահանգները կուրորեն կատարողները, նրան սատարողները, նրան ժողովրդավարից մոլեռանդ բռնապետ սարքողները։

Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է։ Վտանգված է ոչ թե Կաթողիկոսը, Եկեղեցին, այլ հայոց ինքնությունն ու պետությունը, այդ ինքնության կրող են նաև նրանք, ովքեր այսօր հրահանգով ասպատակեցին Էջմիածինը, այդ պետության մեջ են ապրում նաև նրանք, ովքեր շարունակում են լինել մոլեռանդ «քրիստոնյայի» կամակատարները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30