Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամեն ինչը ոնց որ վատ թատրոն լինի՝ պրիմիտիվ ռեժիսուրայով. Զոհրապ Բեկ-Գասպարենց

Հունիս 27,2025 19:40

Դերասան, ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը եւս Քննչական կոմիտեի մոտ էր, եկել էր իր զորակցությունը հայտնելու Հայոց եկեղեցուն ու Միքայել Սրբազանին:

«Եկեղեցին ինձ համար ոնց որ հոր սենյակ լինի, երբ հորդ սենյակ են մտնում, սիրտդ ցավում է, այս ամեն ինչը ոնց որ վատ թատրոն լինի, իսկ ես թատրոնը լավ եմ ճանաչում: Շատ վատ սցենար է, ռեժիսուրան էլ շատ պրիմիտիվ է: Ումից ում են պաշտպանում»,-ասաց նա՝ կոչ անելով միաբանվելու:

«Արցախից հետո մենք, ցավոք,  ոտքի չկանգնեցինք, դա ցավալի էր, բայց հիմա արդեն էլ ուր…Հայի արյունը ցավում է, պետք է վերջ դրվի այս ամենին»,-ասաց Զոհրապ Բեկ-Գասպարենցը

Տեսանյութն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30