«Կարծում եմ, նախ պետք է Միքայել Աջապահյանին հարցնել»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքը պատրաստակամություն է հայտնել 28 ստորագրությամբ միանալ Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին՝ եթե վարչապետի թեկնածուն լինի Միքայել Աջապահյանը։
«Եթե սրբազանը համաձայնվի, ես կասկածում, որ ընդդիմադիր կոնսոլիդացիա կլինի, երկրում կձեւավորվի նոր քաղաքական օրակարգ։ Բայց, կարծում եմ, պետք է մի քիչ էլ սպասել եւ հուսանք, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա։
Անդրադառնալով էլ սրբազանի կալանավորմանը եւ այն ամենին ինչ տեղի ունեցավ առավոտից՝ Մայր Աթոռում, Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ մարդիկ հասկանում են՝ այսօր տեղի է ունենում վատագույն բաներից մեկը, որը կարող էր տեղի ունենալ հայ ու հայկականության հետ․ «Մեկ ու կես տարի առաջ տված հարցազրույցի հիման վրա գործ հարուցելը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում կամ իրավապահները լավ չեն աշխատել կամ սա քաղաքական պատվեր է։ Իհարկե, բոլորս վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, լինելու է երկրի գերագույն գլխավոր դավաճանի վախճանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ