Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարհությամբ»․ Զաքարիա ծայրագույն վարդապետ

Հունիս 27,2025 21:40

«Հայոց եկեղեցին մնացել է մեր պետականության վերջին խրամատը, եթե այս խրամատն էլ հանձնենք թշնամիներին, ապա կլինի Հայոց երկիրը, այս հողը, բայց այստեղ լինելու են ոչ  հայեր։ Եվ մենք լսելու ենք թուրքական նամազի ձայնը։ Եթե այդ է նպատակը, մեր ժողովուրդը համակարծիք է ու չի ուզում իր արդար ձայնը բարձրացնել, ապա շատ տխուր իրավիճակ է»,- ՔԿ-ի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Այն, ինչ առավոտից կատարվեց, հայր Զաքարիան համարում է խարան․ «Այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարհությամբ»։

Այն, ինչ տեղի է ունենում, հայր Զաքարիայի գնահատմամբ, ազգային խայտառակություն է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նման կերպ վերաբերվել են մեր թշնամիները։ Ցավալիորեն մարդիկ կան հատկապես սոցցանցերում, որ մեծ հրճվանք են ապրում։ Բայց փառք Տիրոջ, կարծում եմ, մեր ժողովուրդը համոզվեց, որ մենք ունենք ամուր, նախանձախնդիր արժեքներին հավատարիմ եւ ինքնության պահապան հոգեւորականներ, որոնք կանգնեցին ու թույլ չտվեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից որևէ հոգևորականի ձերբակալեն կամ տանեն»։

Ըստ Զաքարիա ծայրագույն վարդապետի, այս ամենը նաեւ միջազգային տեսանկյունից մեծ սկանդալ է, որովհետեւ ոչ միայն  եկեղեցու իշխանությունը տարածվում է Հայաստանի վրա, այլեւ՝ Սփյուռքում․ «Որտե՞ղ եք տեսել, որ իշխանությունը հարձակվի իր հոգեւոր իշխանության վրա, ո՞վ է տեսել այս խայտառակությունը որեւէ երկրում։ Կարծում եմ՝ ոչ մի տեղ չկա։ Սա նաեւ եկեղեցական, ազատ, աննախադեպ եկեղեցական պատմության մեջ ամենաողբերգական էջերից մեկը պիտի լինի։ Որպես հայ, որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի, որպես հայ եկեղեցական,  ամոթ եմ զգում այս ուժային կառույցների համար․ տեսեք, ուշադիր նայեք դեմքերին, դեմքերը կախ ընկած, անհասկանալի հայացքով․․․ տխուր է այս ամենը»։

Մանրամասները՝ տեսանյութում՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30