Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռը հազար յոթ հարյուր եւ ավելի տարեկան է։ Իր բնույթով այն միավորել է հայ ժողովրդին… Այդ տաճարին ու Վեհարանին դիպչելուց առաջ արժե երկար մտածել». Դավիթ Մուրադյան

Հունիս 27,2025 22:25

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը գրում է.

«Մայր Աթոռը հազար յոթ հարյուր եւ ավելի տարեկան է։ Իր բնույթով այն միավորել  է հայ ժողովրդին նույնիսկ ամենածանր ժամանակներում։ Այդ տաճարին ու Վեհարանին դիպչելուց առաջ արժե երկար մտածել։ Այդ թվում նաեւ երկրի հեղինակության մասին»։

Մեկ այլ գրառմամբ Դավիթ Մուրադյանը գրել է.

«Հայկական եկեղեցուն նվիրված Թեքեյանի բանաստեղծությունը համարյա բոլորս գիտենք։ Ուստի տողեր չբերեմ։ Բերեմ Գոհար Գասպարյանի վկայությունը ինձ հետ հարցազրույցում։ Ասաց, որ երգչուհի դարձել է Կահիրեի եկեղեցում Դանիելի էջը երգելով։ Իսկ ես ցեխերի միջով մտել եմ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի, որը, եթե հավատամ պաշտոնական բացատրությանը, պատահականորեն հրդեհված էր։ Մեզ առաջնորդում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նրա ծննդյան վկայականում նշված ազգանունը, – Ներսեսյան։  Գեղեցիկ ազգանուն է։ Բայց միայն բռի մարդը Կաթողիկոսին կդիմի ազգանունով։ Աշխարհի բոլոր անկյուններում ունենք հայկական ներկայության հավաստագիր, – մեր եկեղեցիները»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30