Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաստատում ենք, որ մեր նպատակը ՀՀ ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից. Հայկ Մամիջանյան

Հունիս 27,2025 22:02

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է.

«ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։

Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։

Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։

Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ  մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30